Տարածաշրջանային

Թեհրանում բացվել են որոշ խանութներ, վերսկսվել ձեռնարկատիրական գործունեություններ

1 րոպեի ընթերցում

Թեհրանում բացվել են որոշ խանութներ, վերսկսվել ձեռնարկատիրական գործունեություններ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաքը մեկ շաբաթ անց միացել է իշխանությունների՝ «խելացի սոցիալական հեռավորություն» ծրագրին, որը ի թիվս անհատների միջև ֆիզիկական հեռավավորություն պահելու այլ միջոցառումների, ներառում է նաև խանութների բացում, ձեռնարկատիրական գործունեության վերսկսում, որոնք կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Սկզբում ապրիլի 11-ից այդ ծրագիրը սկսել է գործել երկրի նահանգներից շատերում, բայց Թեհրանը, որտեղ վարակվածների թիվն ամենամեծն է, խանութների մի մասը բացել է ավելի ուշ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում