Քննարկվում է Մարալիկում տեղաշարժի սահմանափակման հարցը․ մարզպետ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման 8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի սահմանափակման հարցը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-14 կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ հաստատվել էր կորնավիրուս: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշում էր կայացվել իրականացնել հաստատության բոլոր աշխատակիցների նմուշառում: «Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքերը. Նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է , որ այս պահին Մարալիկում ունեցանք 18 դրական դեպք: Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի միջևտեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,-ապրիլի 18-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ 40 կոնտակտավոր անձ գտնվում է մեկուսացման մեջ:

Այս պահին Մարալիկի առողջության կենտրոնում աշխատանքները 2 շաբաթով դադարեցնելու որոշում կա: Առողջության կենտրոնի դրական բոլոր արդյունքեր ունեցող հիվանդները տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այս փուլում քննարկվում է բնակավայրում տեղաշարժի սահմանափակման հարցը: «Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք այս ուղղությամբ, այստեղ կա մեկ խնդիր՝ ճանապարհն անցնում է Մարալիկ ու Ձորակապ բնակավայրի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով, մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը։ Երբ որոշումը կկայացվի պարետատունը հանդես կգա հայտարարությամբ»:

Այս պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված 37 դեպք։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան. երկու երկրների նախագահները շնորհավորանքներ են փոխանակել

Սև ուրբաթի գնումներ արտարժույթո՞վ․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել