Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊԵՍ։ ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկության արդյունքները խորհրդարանի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Քվեարկության արդյունքներն այսպիսին են` 104 «կողմ», 15 «դեմ»»,- ասաց Հովակիմյանը։

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին։ 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2009-2010թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում, ստացել` հանրային կառավարման մագիստրոսի որակավորում։

1998 -10.02.2015 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչության պետ։ 10.02.2015 - 11.09.2018 թթ. ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 11.09.2018թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված էր միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։

Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել