Արցախը գնում է անվտանգության ամրապնդման ուղով. Էնֆիաջյանն անդրադարձել է Թուրքիայի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ընտրությունները վկայում են, որ երկրիրը գնում է ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության և անվտանգության ամրապնդման ուղով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարածած հայտարարությամբ մշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հայտարարությանը՝ Արցախում մարտի 31-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ։

«Hurriyet Daily News անգլալեզու պարբերականը հայտարարություն է տարածել, որով նշվում է, որ «Թուրքիան չի ճանաչում` մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»....

Հակաքարոզչամեքենան միշտ էլ աշխատում է, սակայն կարևորը դրանց արագ արձագանքման հմտությունն է և ճշմարտության բարձրաձայնումը։ Աշխարհը պետք է իմանա ողջ ճշմարտությունը, իսկ այս նպատակի համար բազմիցս միջազգային տարբեր հարթակներում իմ գործընկերների հետ միասին պայքար ենք մղել։

Քարոզչության նպատակն է աշխարհին համոզել, թե այս ընտրությունները ոտնահարում են միջազգային նորմերը, մինչդեռ իրականում սա պարզապես ևս մեկ խոսուն ապացույցն են նրա, որ Արցախի Հանրապետությունում անցկացվելիք ժողովրդավարական ընտրությունները ակնհայտ ցույց են տալիս տարբերությունը` ավտորիտար Ադրբեջանի հետ, որտեղ միջազգային նորմերի մասին խոսելն անգամ ավելորդ է։

Արցախի Հանրապետությունում մշտապես տեղի են ունեցել ժողովրդավարական ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։

Այսօրը ևս պատմական այն վկայությունն է, որ Արցախը գնում է ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության և անվտանգության ամրապնդման ուղով...»,- ասված է ՀՀ ԱԺ փոխնախագահի հայտարարության մեջ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան