Խորհրդարանը քննարկում է Լոռու և Տավուշի մարզերում համայնքների միավորման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Լոռու և Տավուշի մարզում համայնքների միավորումներ կատարել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Մենք առաջարկում ենք Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընդգրկել Լերմոնտովո գյուղը և Անտառաշեն գյուղը` որպես բնակավայրեր: Իսկ Տավուշի մարզի Իջևան համայնքում ընդգրկել Իջևան քաղաքը, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշտառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն գյուղերը: Այս միավորման արդյունքում կունենանք երկու միավորված համայնքներ` թվարկված նախկին համայնքների փոխարեն: Դրանք միավորված համայնքների մեջ կընդգրկվեն բնակավայրի կարգվիճակով` օրենքով նախատեսված բոլոր լիազորություններով և կարգավորումներով հանդերձ»,-ասաց Տերտերյանը:

Առաջարկվում է նաև խմբագրել Տեղական ինքնակառավարման մասին օրենքը: Եվ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան միավորված համայնքներում կնշանակվեն ընտրություններ, ներկայիս համայնքների ՏԻՄ լիազորությունները օրենքով կհամարվեն դադարեցված:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե համայնքների խոշորացման գործընթացի համար համայնքների բնակիչների ձայնն արդյոք լսելի դարձե՞լ է, արդյոք եղե՞լ են տեղական հանրաքվեներ այդ հարցով:

Տերտերյանը տեղեկացրեց, որ տեղական հանրաքվեներ չեն կայացել, քանի որ դրանք օրենքով սահանված կարգով համայնքների կողմից չեն նախաձեռնվել: Սակայն նա վստահեցրեց, որ մի շարք հանդիպումներ են ունեցել համայնքների բնակիչների և ղեկավարների հետ: Իսկ հետո ԱԺ-ում այդ թեմայով ներկայացուցչական լսումներ են կայացել, և բոլոր հարցերը քննարկվել են: Նա հիշեցրեց, որ եթե նույնիսկ հանրաքվեներ լինեին, ապա օրենքով դրանց արդյունքները կկրեին զուտ խորհրդատվական բնույթ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան