Քննարկվեց համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու հնարավորություն տվող նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախագծով հնարավորություն է տրվում համայնքներին իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում: Համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն:

Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 13-ի խորհրդարանի նիստում՝ 114 կողմ ձայներով:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան