Տարածաշրջանային

Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով

1 րոպեի ընթերցում

Իրանում յոթ մարդ է զոհվել գարնանային ջրհեղեղների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետությունում գարնանային ջրհեղեղների պատճառով զոհվել է յոթ մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Իրանի շտապօգնության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթեբա Խալեդին։

Սովորաբար, մարտ-ապրիլ ամիսներին Իրանում աճում է տեղումների ծավալը, ինչի պատճառով ջրհեղեղներ են լինում երկրի տարբեր շրջաններում:Այս գարունը բացառություն չի դարձել, և երեկ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել երկրի 10 նահանգում:

«Ուժեղ անձրևը սելավներ է առաջացրել Հորմոզգան, Բուշեր, Սիստան և Բելուջիստան, Ֆարս, Ղոմ, Ղիլյան, Հարավային Խորասան, Մազենդերան, Սեմնան և Քերման նահանգներում, ինչի հետևանքով տուժել է 17 մարդ, 2-ն անհետ կորել են, 7 մարդ մահացել է»,- հայտարարել է Խալեդին:

Անցյալ տարվա մարտ-ապրիլ ամիսներին Իրանում ջրհեղեղները խլել էին 70 մարդու կյանք և մեծ ավերածությունների պատճառ դարձել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում