Պաշտոնական

Պարետը Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանել

1 րոպեի ընթերցում

 Պարետը Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություն է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից նոր բացառություններ են սահմանվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, երկիր մուտք գործելու արգելքից բացառություն են սահմանվում նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:

Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում