Քաղաքականություն

Երևանի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը դիմում է ներկայացրել Երևանի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 24-ի արձանագրության համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հռիփսիմե Հունանյանին»,- ասաց Մարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում