Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)' նախագահ Սարգսյանն ընդգծել է.«Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: Տպավորված եմ թե՛ արժեքավոր այն ամենից, ինչ ստեղծել եք մինչ այժմ, թե՛ այն չմարող ոգևորությունից ու համառությունից, որոնց շնորհիվ այսօր էլ շարունակում եք ստեղծել և ստեղծագործել»:

Նախագահը նշել է, որ արդեն ընթերցել է Մարգարիտա Դարբինյանի կողմից իրեն նվիրած գրքերը, որոնք իր մեջ ամրապնդել են նվիրյալ գիտնականի և լուսավոր մարդու նրա կերպարը:

Նախագահը Սարգսյանը հոբելյարին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում