Պաշտոնական

Հայաստանը ներկայացնելու է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնելու է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին Հայաստանը ներկայացնելու է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցը: Կամավոր առաջին զեկույցը ներկայացվել էր 2018 թվականի ամռանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Երկրորդ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ամռանը Նյու Յորքում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովին:

«ԿԶՆ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները ներառական դարձնելու և շահագրգիռ բոլոր կողմերին գործընթացին ներգրավելու նպատակով հրապարակվում էզեկույցի կառուցվածքի նախագիծը:Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին զեկույցում ներառելու նպատակով ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումների, այդ ճանապարհին առկա խոչընդոտների և մարտահրավերների վերաբերյալ: Ցանկալի է նաև ներկայացնել առաջարկություններ, որոնք նկարագրում են առանձին հաջողված պատմություններ կամ իրականացված ծրագրեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը գործընթացին և շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:

Խնդրում ենք առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ը փոխանցել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին` [email protected], [email protected]:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10515814 (Անի Բաբայան), +374 10515731 (Հերմինե Կատվալյան)»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում