Բանակը թալանում էիք, որ Արցա՞խը պահեիք. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ ՆիկոլՓաշինյանը Տաթևում արձագանքեց այն թեզին, թե ,իբր, ինքը մեկուսացնում է քաղաքական և պետական գործիչներին, որպեսզի Արցախը հանձնի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկն է եղել տեղեկություն ստանալ հայոց բանակի սպառազինության մասին:

«Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետև վիճակը եղել է աղետալի: Լավ չէ, որ հիմա ասեմ, բայց, օրինակ բերեմ… Սերժ Սարգսյանն ինքն է այդ օրինակը բերել, ասել է՝ մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է:

Երբ գնացել եմ դիրքեր 2018 թվականի մայիսին, ասել եմ՝ ինչ ուտելիք կա, բերեք այստեղ և ամեն ինչից կերել եմ` ժամուկեսից հետո այրոցքից չգիտեի ինչ անեի: Բա այս երեխաները ինչպե՞ս են զգոն կանգնելու սահմանին: Իմ առաջին հրահանգը եղել է արագ ձեռնարկել միջոցներ զինվորների սննդի կարգը և որակը փոխելու, որովհետև սնունդը մատակարարում էին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իրենց հայտնի «ատկատներով»: Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք»,- շեշտեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը համոզված է, որ ներկայումս բանակի հակաօդային պաշտպանության համակարգը բարձր մարտունակության ունի, քանի որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:

«Մենք ձեռք ենք բերել «Սու-30ՍՄ» գերժամանակակից կործանիչներ և էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասում զինվորները ուտում են որակյալ և արժանապատիվ սնունդ»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին, Արամ Հարությունյանին և այլոց խորհուրդ տվեց կամավոր ետ բերել թալանած գումարները:

«Ձեր թալանածը ետ բերեք, չեք փախչի,եվրոպացիների փեշերի տակ չեք պահվի, կոպեկ առ կոպեկ պետք է բերեք բանակի զարգացման և Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկենք: Տարբերակ չունե՛ք»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն Русский

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը