Փոմպեոն կոչ է արել Իրանի իշխանություններին բանտերից ազատել ԱՄՆ-ի քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Իրանի իշխանություններին կոչ Է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանի բանտերում COVID-19 կորոնավիրուսի տարածման վերաբերյալ հաղորդումները խորը տագնապ են առաջացնում եւ բոլոր ամերիկացի քաղաքացիների անհապաղ ազատում են պահանջում»,- ասված Է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածել Է ԱՄՆ-ի Պետդեպատամենտը: Նա նախազգուշացրել Է, որ «Միացյալ Նահանգներն իրանական վարչակարգի վրա կդնի ուղղակի պատասխանատվությունը յուրաքանչյուր ամերիկացու մահվան համար, պատասխանը կլինի վճռական»:

Փոմպեոն նշել Է, որ Իրանի իշխանությունները վերջերս ազատ են արձակել 70 հազար բանտարկյալների կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ինչով «գթասրտություն հանդես բերելու ունակություն են դրսեւորել», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա