Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Տեղ համայնքի բնակիչներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին աղ ու հացով:

Փաշինյանը շեշտեց, որ «Այո»-ն հաղթելու է և ցանկություն հայտնեց, որպեսզի հանրաքվեի արդյունքում թոթափվի հանրապետությունում առկա լարվածությունը:

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարևոր է, քանի որ դրանով կարձանագրվի, որ Հայաստանում ոչ Փաշինյանը, ոչ Պողոսյանը, ոչ Պետրոսյանը և ոչ ոք չի ունենալու իշխանություն: Հայաստանում իշխանություն ունի և ունենալու է միայն ժողովուրդը: 1991 թ-ից հետո, այսօր առաջին անգամ 2018-ի մայիսից սկսած իշխանությունն իրապես պատկանում է ժողովրդին: Պետք է արձանագրեմ, որ ՀՀ-ի, հայաստանցու և արցախցու ապագան կախված է մեկ մարդուց և այդ մարդը հենց դու ես»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ Սահմանադրական դատարանը դարձել է այն վերջին բաստիոնը, որտեղ այն մարդիկ են, ովքեր հույս ունեն, թե կրկին կարող են իշխանության գալ:

Դիմելով համայնքի բնակիչներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Արցախի միասնությունը հետագայում էլ ավելի կամրապնդվի: Մենք հաղթահարել ենք կամ գուցե հաղթահարում ենք երկար տարիներ մեզ քայքայող, բաժանող հայաստանցի և ղարաբաղցի այդ տրամաբանությունը: Վստահ եմ, որ մենք այլևս երբեք դրան չենք վերադառնա և կբացառենք այդ երևույթը»:

Նա խոսեց նաև միմյանց հանդեպ վիրավորանք հնչեցնելու մասին և շեշտեց, որ այդ երևույթն ընդհանրապես պետք է տեղ չունենա ժողովրդի կյանքում:

«Պետք է ատելությանը չպատասխանել ատելությամբ, վիրավորանքին՝ վիրավորանքով: Մենք ապրում ենք սիրով և համերաշխության երկրում, և մենք չպետք է ատելությամբ պատասխանենք»,- նշեց ՀՀ վարչապետը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը՝ դիմելով համայնքի բնակիչներին, նշեց, որ Տեղը հանրապետությունում խոշորացված համայնքներից հաջողվածներից մեկն է:

«2018-2019 թթ. ընթացքում խոշորացումից հետո մենք այստեղ իրականացրել ենք բազմաթիվ հաջողված ծրագրեր: Սա շատ կարևոր պայման եմ համարում յուրաքանչյուր խոշորացված համայնքում»,- նշեց Պապիկյանը և ներկայացրեց մի քանի կատարված աշխատանք:

«Այո»-ի շտաբի պետը խոսեց նաև Տեղի Արցախյան գոյամարտի ժամանակ ունեցած դերի մասին և շնորհակալություն հայտնեց համայնքի ժողովրդին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում ընդգծեց, որ Տեղն Արցախից ՀՀ մտնելիս առաջին համայնքն է և շեշտեց, որ այդ գյուղը խորհրդանշում է երկու պետության և ժողովուրդների միասնությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP