Մշակույթ

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն է ընտրվել Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սարգսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանաչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ: Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են: Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»,- գրել է Երգի պետական թատրոնի նորընտիր ղեկավարը:

Հայաստանի երգի պետական թատրոնը 1994 թվականին հիմնադրել է և ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստԱրթուր Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում