Էրդողանը պատմել Է, թե Թուրքիան երբ կծավալի Ս-400 համալիրները
1 րոպեի ընթերցում
![Էրդողանը պատմել Է, թե Թուրքիան երբ կծավալի Ս-400 համալիրները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007608.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները Թուքիայում կծավալվեն ապրիլին: Այդ մասին մարտի 6-ին հայտարարել Է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ս-400-ներն արդեն մեր ապրանքն են: Դրանցով աշխատելու ուսուցումը շարունակվում Է: Ապրիլից զենիթահրթիռային համալիրները պատրաստ կլինեն շահագործման: Բայց ես երեկ (ռուս գործընկերնրին) ասացի, որ եթե Ամերիկան մեզ մատակարարի հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, մենք դրանք նույնպես կգնենք»,- ինքնաթիռում ասել Է Էրդողանը թուրք լրագրողներին՝ այցից հետո վերադառնալով Մոսկվայից: Նրա խոսքը մեջբերում Է Hurriyet թերթը: