ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ավագ և «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ նրա առաջնեկի ծննդյան կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահ Սարգսյանը «Ինստագրամի» իր էջում լուսանկար է հրապարակել Մխիթարյանի հետ և, մասնավորապես, գրել. «Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»:
View this post on Instagram
Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ։ #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Roma #Micki #Mkhitaryan
A post shared by Armen Sarkissian (@president_armensarkissian) on Mar 4, 2020 at 11:25am PST
Նախօրեին` մարտի 4-ին, ծնվել է Հենրիխ Մխիթարյանի և գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի առաջնեկը, որին անվանակոչել են Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի պատվին:
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019 թ. հունիսի 17-ին: