Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 22-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել Է 22-ի: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրական տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գերատեսչության տվյալներով՝ «ներկայում Իրանում 22 մահ Է գրանցված կորոնավիրուսից, այդ հիվանդությամբ վարակվել Է 141 մարդ»:

Նշվում Է, որ անցած օրվա ընթացքում 54 իրանցիներ են ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցներից: Կորոնավիրուսի տարածում Է դիտվել Իրանի քսան նահանգում:

Վարակվածների մեծամասնությունը հայտնաբերվել Է երկրի կենտրոնական մասում գտնվող Ղոմի նահանգում եւ Թեհրանում: Իրանի իշխանությունները հայտարարել են երկրի ներսում այն անձանց ուղեւորությունները սահմանափակելու մասին, որոնց մոտ COVID-19 կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշաններ կան: «Քաղաքներում կարանտին մտցնելու փոխարեն մենք պատրաստվում ենք սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ում մոտ վարակում Է կասկածվում, կամ նրանց նկատմամբ, ովքեր վարակված են»,- ասել Է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին մամուլի ասուլիսում՝ հորդորելով երկրի բնակիչներին՝ չճամփորդել:

Նրա խոսքով՝ քաղաքների մատույցներում կտեղաբաշխվեն հատուկ խմբեր, որոնք կչափեն մարդկանց ջերմությունը եւ «կկանգնեցնեն նրանց, ովքեր վարակված են կամ ում մոտ վարակում Է կասկածվում»: Բոլոր նրանք, ում կկասկածեն կորոնավիրուսով վարակվելու մեջ, կարանտինի կենթարկվեն 14 օրով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին