Տարածաշրջանային

Էրդողանն ակնկալում Է Պուտինի հետ հանդիպել «վատագույն դեպքում» մարտի 5-ին

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ակնկալում Է Պուտինի հետ հանդիպել «վատագույն դեպքում» մարտի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ «դեմ առ դեմ» հանդիպել մարտի 5-ին Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի (Մերկելի եւ Մակրոնի մասնակցությամբ) ընթացքում: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը:

«Վատագույն դեպքում մենք կարող ենք Պուտինի հետ հանդիպել ավելի վաղ մեր կողմից որոշված օրը՝ մարտի 5-ին: Մենք հնարավորություն կունենանք դուրս գալ հեռախոսազրույցների շրջանակից եւ շփվել դեմ առ դեմ»,-ասել Է նա: Էրդողանը նաեւ հայտնել Է, որ Թուրքիայի ղեկավարությունն սպասում Է փետրվարի 26-ին Ռուսաստանի պատվիրակության ժամանումը հանրապետություն՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը:

«Ռուսաստանի պատվիրակությունը ժամանում Է վաղը»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում