Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը եւ Միջազգային առեւտրի եւ շուկայի գծով տնօրեն Յենս Հոլստ Նիլսենը հայկական պատվիրակության անդամներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, Դանիայի գործարար միջավայրի հնարավորությունները, ինչպես նաեւ այլ շուկաների հետ գործարար կապերի հաստատման եւ զարգացման հեռանկարները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ազգային ժողովի պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բիզնես հնարավորություններն ու օրենսդրական բարենպաստ միջավայրը, այդ թվում` Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից եւ ԵՄ-ի հետ Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում զարգացող համագործակցությունից բխող առավելությունները:

Դանիական կողմի հրավերով ԱԺ պատգամավորներն այցելել են նաեւ «Կանաչ պետություն» կոչվող հաստատություն, որտեղ մանրամասներ են ներկայացվել Դանիայի պետական, հասարակական եւ մասնավոր ոլորտների կազմակերպությունների համատեղ ջանքերի վերաբերյալ՝ ուղղված մինչեւ 2050 թվականը Դանիան ամբողջությամբ վերականգնվող էներգիայի անցնելուն: Ներկայացվել են այս ուղղությամբ վերջին 50 տարիներին Դանիայի անցած ճանապարհը եւ անելիքները:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան