Մշակույթ

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մեր պատվիրակն ընտրվեց Առաջին ալիքի ուղիղ եթերում` «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մրցութային համերգին, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ին:

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց հետևյալ սկզբունքով՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%), հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։

Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց 60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվերկաության արդյունքում 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում էին TOKIONINE-ը,Էռնա Թամազյանը,ՄիրիամԲաղդասարյանը,Ակոբը,ԿարինաEVN-ն,ՎլադիմիրԱրզումանյանը,ՀայկMusic-ը,ԱրթուրԱլեքը,ԳաբրիելՋիգը,EVARida-ն,ՍերգեյևՆիկոլայՀարությունովները:

«Եվրատեսիլ 2020»-ը տեղի կունենա ՆիդերլանդներիՌոտերդամքաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում