Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն
1 րոպեի ընթերցում
![Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1004947.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կոպենհագեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
Փետրվարի 17-20-ը պաշտոնական այցով Կոնպենհագեն (Դանիայի Թագավորություն) գործուղվող պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Գևորգ Պապոյանը, Գայանե Աբրահամյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը: