Ձյուդոիստները հավաք են անցկացնում Ղազախստանում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեծահասակների և երիտասարդների հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ղազախստանի Ակտաու քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: Այն կեզրափակվի փետրվարի 18-ին:

Ընտրանու կազմում հավաքին մասնակցում են Յուրի Իսրաելյանը (60 կգ), Երվանդ Ներսեսյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Տիգրան Բադալյանը (66 կգ), Արման Մարդոյանը (66 կգ), Տիգրան Յաղուբյանը (66 կգ), Մերուժան Սարգսյանը (73 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ), Բորիս Շատվերյանը (81 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Գուրգեն Աբելյանը (90 կգ), Վարդան Խաչատրյանը (90 կգ), Արման Ավանեսյանը (+90 կգ):

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում