Տարածաշրջանային

Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 23-ի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 23-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձնահյուսի հետեւանքով առնվազն 23 մարդ Է զոհվել Թուրքիայի Վանի նահանգում: Այդ մասին փետրվարի 5-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Վանի նահանգապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին առկա տվյալների համաձայն, երկրորդ ձնահյուսի հետեւանքով զոհվել Է 23 մարդ»,-ասել Է նա: Նշվում Է, որ զոհերի թվում կա ժանդարմերիայի ութ աշխատակից, երեք հրշեջ, պահակախմբի երեք աշխատակից եւ ինը քաղաքացիական անձ:

Ձնահյուսն սկսվել Է փետրվարի 4-ին Բախչեսարայի գավառում: Դրա հետեւանքով զոհվել Է հինգ մարդ, եւս երկուսը կորել են: Նրանց որոնելու համար ուղարկվել են փրկարարներ ու ժանդարմներ, որոնք փետրվարի 5-ին հայտնվել են նոր ձնահյուսի տակ: Ավելի քան 30 մարդ գտնվում Է հիվանդանոցներում: Իշխանությունները երկյուղում են, որ զոհերի թիվը կարող Է աճել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում