ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: National Geographic-ը խորհուրդ է տալիս արդեն սկսել մշակել տարվա ընթացքում ճանապարհորդելու ուղղությունները: Այն իր «Զիլ ցուցակում» ներառել է 20 ամենահետաքրքիր վայրերը. Հայաստանի մայրաքաղաք Երևանը դրանցից մեկն է:
«Զիլ ցուցակում» (Cool List) ներառված են ինչպես քաղաքներ, այնպես էլ պետություններ՝ Նամիբիայից Վիետնամ, Երևանից Լոս Անջելես:
«Նոր չվերթներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ աշխարհի հնագույն մշտական բնակեցված քաղաքներից մեկը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրում է National Geographic-ն ու պատմում եվրոպական ամենամեծ լոուքոսթերների՝ «Ryanair»-ի և «Wizz Air»-ի՝ Հայաստան մուտքի մասին:
Այն հիշեցնում է, որ դեպի Երևան տուր-փաթեթներ են առաջարկում նաև Black TomatoandG Adventures զբոսաշրջային հեղինակավոր ընկերությունները՝ հիմնականում կենտրոնանալով ոչ միայն Երևանի հարուստ պատմական անցյալի, այլ առանձնահատուկ խոհանոցի ու գինու հազարամյա ավանդույթների վրա, կապիտալի վերածելով Մետաքսի ճանապարհի նկատմամբ մեծացող հետաքրքրությունը:
Cool List-ում ներառված են նաև Ստորին Կալիֆորնիան (Բաջա Կալիֆորնիա`Մեքսիկա), Լիբանանը, Սլովենիան, Պանաման, Լիոնը, Եթովպիան, Պուերտո Ռիկոն, Ռիո դե Ժանեյրոն, այլ երկրներ և քաղաքներ:
The Mount Triglav, Slovenia
Le Perko Café, Lyon
San Juan, Puerto Rico
Joatinga Beach, Rio de Janeiro