ՀԴՄ ձեռք բերելու համար տնտեսավարողները ներկայացրել են շուրջ 11 հազար հայտ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաշվիչ դրամարկղային մեքենա ձեռք բերելու համար ներկայացվել է շուրջ 11 հազար հայտ: Մոտ օրերս կսկսվի ՀԴՄ-ների վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե բազմաթիվ տնտեսավարողներ են դիմում, որ ՀԴՄ-ներ չկան, տնտեսավարողները չեն կարողանում ձեռք բերել:

«ՀԴՄ-ների ազատականացման պրոցեսի մեկնարկից, այսինքն՝ 2018-ի հոկտեմբերի վերջից սկսած մեր Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի հետ տեղեկատվության չբացահայտման համաձայնագիր է կնքել 13 տնտեսավարող: Բայց այսօր մենք ունենք երկու տնտեսավարող, որոնք արդեն ներկայացրել են ՀԴՄ սարքերը և ծրագրային ապահովումները, անցնում են թեստավորման վերջին պրոցեսը: Մոտ օրերս ՀԴՄ-ների վաճառքը կսկսվի: Հայտերը շուրջ 11 հազար են»,-ասաց Անանյանը:

Նա նշեց՝ հայտերի մեծամասնությունը ներկայացրել են ՀԴՄ չունեցողները, այսինքն՝ նոր ստեղծված ընկերությունները: Մի մասն էլ ունի հին ՀԴՄ, պարզապես ուզում է փոխել:

ՊԵԿ նախագահը նշեց, որ կան տնտեսավարողներ, որոնք հիմա իրենց գործունեությունն իրականացնում են առանց ՀԴՄ-ի, բայց մոնիտորինգի միջոցով ՊԵԿ-ը շրջանառության նկատմամբ հսկողություն է իրականացնում:

Թեև հավաստիացրել են, որ փետրվարին ամբողջությամբ այդ պահանջարկը սպառելու հնարավորություն կունենան, սակայն Անանյանը կարծում է, որ ոչ լավատեսական կանխատեսումներով պահանջարկը լիովին կբավարարեն փետրվար-մարտի կեսին:

Անանյանը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում ունենք շուրջ 67 հազար ՀԴՄ, դրանցից 50 հազարը նոր սերնդի ՀԴՄ-ներ են, 17 հազարը՝ հին սերնդի, որոնք պետք է փոխվեն նորերով:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը