Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը վերանայում է իր քաղաքականությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանիազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) աշխատակիցների դերի բարձրացումը, աշխատանքներում նրանց ներգրավվածության ընդլայնումը, ինչպես նաև գիտական ներուժի զարգացումը և աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանիազգային համալսարանը վերանայում է իր քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։

«ՃՇՀԱՀ-ում կայացավհոգաբարձուներիխորհրդինիստը՝ հիմնական զեկուցողներն էին Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը:

Նիստին ներկայացվեց և քննարկվեց, 2019թ-ի բյուջեի կատարողականի և 2020թ-ի բյուջեի պլանավորման, գիտահետահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացման ու գիտական ծրագրերում համալսարանականների՝ առավելագույն թվով ներգրավվածության բարեփոխված ծրագրերը ինչպես նաև համալսարանի կառուցվածքի և հաստիքացուցակի փոփոխությունները՝ առաջարկվեց կրճատել Ֆինանսատնտեսական և տեղեկատվական գծով պրոռեկտորի հաստիքը, համալսարանական ամբիոնները համապատասխանաբար բաշխել ֆակուլտետների միջև, ավելացնել գիտական քաղաքականության վարչություն, ինչպես նաև լեզուների կենտրոն, որը կզբաղվի դասախոսների և ուսանողների վերապատրաստումներով, գիտական հոդվածների և կայքի նորությունների թարգմանություններով: Այս համատեքստում առաջարկվեց որոշակի բաժիններ լուծարել և միավորել վարչությունների մեջ:

Հաստատված կառուցվածքային փոփոխությունները վերջին երկու ամսում քննարկվել են համալսարանի բոլոր ստորաբաժանումներում՝ ներկայացրել են առաջարկներ, որոնց հիման վրա կազմվել է կառուցվածքային փոփոխությունների օպտիմալացման նոր ծրագիր։

Համալսարանում դեկանատների և ամբիոնների դերը բարձրացնելու նպատակով՝ որոշում կայացվեց բոլոր դեկանատներին բյուջեով 8 միլիոն դրամ հատկացնել՝ ընթացիկ գիտաժողովներ, միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու համար, իսկ գիտական կյանքի ակտիվացման նպատակով սահմանել ներհամալսարանական գիտական դրամաշնորհներ: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ այսուհետև խիստ կարևորվելու է ուսանողների և համալսարանի բոլոր թողարկող ամբիոնների ներգրավվածությունը գիտական ծրագրերում՝ առավելագույնս օգտագործելով սեփական գիտական ներուժը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից հավանության արժանացան և հաստատվեցին ներկայացված ծրագրերը: Խորհրդի անդամները նկատեցին, որ բարեփոխումների փաթեթը ուղղված է ուսման որակը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն և համալսարանի գործունեությունն առավել թափանցիկ ու նպատակային դարձնելուն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում