Չեխովի անվան դպրոցը միջոցառումներով կտոնի գրողի 160-ամյա հոբելյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտոն Չեխովի անվան Երևանի թիվ 55 հիմնական դպրոցը տարբեր միջոցառումներով կնշի ռուս և համաշխարհային գրականության դասական Անտոն Չեխովի 160-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն ասաց, որ հունվարի 29-ին Չեխովին նվիրված հետաքրքիր նախաձեռնությունների շարք են կազմակերպել, որին մասնակցել են դպրոցի բոլոր դասարանների աշակերտները: «Նրանք ներկայացան Չեխովի մասին հավաքած հետաքրքիր տեղեկություններ պարունակող փաթեթներով: Անպայման անդրադառնում ենք ոչ միայն չեխովյան ստեղծագործություններին, այլև կենսագրությանը, խոսում գրողի ծննդավայրի, նրա ճանապարհորդությունների մասին: Մենք հարուստ նյութեր ունենք, և չենք բավարարվում մեկ միջոցառմամբ: Իրականացնելու ենք տարբեր նախաձեռնություններ՝ կարևորելով մեծ գրողի թողած մշակութային ժառանգությունը»,-նշեց դպրոցի տնօրենը:

Նա շեշտեց, որ միջոցառումներին բոլորն են ոգևորվում, իսկ մասնագետները խոստովանում են, որ չէին ակնկալում, թե տարրական դասարանների աշակերտներն այդքան տեղեկություն և գիտելիք կունենան Չեխովի մասին և այդ ամենը կներկայացնեն այդքան մեծ եռանդով:

«Երեխաները հաճույքով են ընթերցում Չեխովի մանկական ստեղծագործությունները, սիրում են ոչ միայն ուսումնական ծրագրում ընդգրկված գործերը, այլև այլ նյութեր, անգիր գիտեն ասույթները»,-նշեց Սարուխանյանը:

Դպրոցի տնօրենը հավելեց, որ նախատեսում են անցկացնել միջոցառում, որին կմասնակցեն ոչ միայն աշակերտերը, այլև ռուսաց և հայոց լեզվի ուսուցիչները: «Առաջարկել ենք ներկայացնել Չեխովի ոչ այնքան հայտնի ասույթներն ու ստեղծագործությունները»,-եզրափակեց նա:

Ականավոր ռուս գրող և դրամատուրգ Անտոն Չեխովը, որը ծնվել է 1860 թվականի հունվարի 29-ին, համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից մեկը: Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների և քննադատների բարձր գնահատականին: Լայնորեն հայտնի են նրա «Երեք քույր», «Իվանով», «Քեռի Վանյա», «Բալի այգին» պիեսները։ Հենրիկ Իբսենի և Յուհան Ավգուստ Ստրինդբերգի հետ Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը: Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս»,- ասել է գրողը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին