Բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը. Ջանջուղազյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարությաննպատակներից է բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը, հարկաբյուջետային կարգապահությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ Երևանում միջազգային կազմակերպությունների հետ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Բարեփոխումների օրակարգը ձևավորվել է հենց կառավարության ծրագրով նախանշված դրույթները իրականություն դարձնելու նկատառումով: Բարեփոխումների տեսլականը, ըստ էության, հանրային բարիքի, հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործման միջոցով հանրային բարիքի արդար բաշխման նպատակադրումն է»,-ասաց Ջանջուղազյանն ու նկատեց՝ ամենը կիսատ կլինի, եթե բավարար չափով թափանցիկ չներկայացվի:

Փաստաթղթում ներկայացված նպատակներից են բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիությունը, հարկաբյուջետային կարգապահությունը, ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացում, երաշխավորել, որ միջոցները կապակցված լինեն հիմնական քաղաքականությունների հետ և համապատասխանեն գերակայություններին և քաղաքականության թիրախներին: Նպատակներից է նաև ապահովել հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

Ջանջուղազյանը նկատեց՝ դժվար թե կասկած առաջացնի այն հանգամանքը, որ վարկային և դրամանշնորհային ծրագրերի ծախսարդյունավետությունը ձևակերպված է որպես գերակայություն: Գերակայություն է նաև պետական պարտքի արդյունավետ կառավարումը: «Ստվերային տնտեսության կրճատմանը և մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականության բարելավումը և հարկային վարչարարության արդիականացումը նույնպես գերակայություն է հայտարարված: Հարկային համակարգը մշտապես ուշադրության կենտրոնում է՝ միգուցե նույնիսկ ավելի շատ, քան պետք է, միգուցե ավելի շատ են առաջարկները փոփոխությունների վերաբերյալ, քան անհրաժեշտ են, բայց մեր նպատակն է այս բարեփոխումների համատեքստում գտնել այն հավասարակշռության կետը, որը հնարավորություն կտա ունենալ համարժեք հարկային համակարգ: Այդ տեսակետից դժվար է թերագնահատել ստվերային տնտեսության կրճատման անհրաժեշտությունը, որի մասին մշտապես եղել են հայտարարություններ»,-ասաց նախարարն ու նշեց՝ սակայն դա մշտական պայքար ենթադրող երևույթ է։

Ջանջուղազյանը ռազմավարությունը կազմելու գործընթացքում բավականին ակտիվ մասնակցության համար շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին:

Հայերեն

COP17-ը պետք է գլոբալ նպատակները վերածի գործնական քայլերի և չափելի արդյունքների. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան