Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում

Հայաստանն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի 
կինոփառատոնին կից կինոշուկայում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեր երկիրն առաջին անգամ ազգային տաղավարով կներկայանա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Սա էապես կընդլայնի այս ոլորտում աշխատողների և արտասահմանցի կինոարտադրողների համագործակցությունը, նոր ծրագրերի մշակումը:  Նախագիծը հաստատվել է նոյեմբերին»,-նշեց նա:

Անդրադառնալով  կինոարտադրության և կինոժառանգության ոլորտի այլ ծրագրերին` Խզմալյանն ընդգծեց, որ կինոկենտրոնի նախաձեռնությամբ և իրենց աջակցությամբ ստեղծվում է միջազգային ճանաչում ունեցող ծագումով հայ կինոգործիչների հարթակ, որի նպատակն է Համահայկական կինոֆորումի ստեղծումը, նրանց օժանդակությամբ  միջազգային չափանիշների յուրացումն ու  համագործակցության ընդլայնումը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել  դեկտեմբերի 14-16-ը: «Հաճախ ենք խոսում, որ դրսում ունենք հարուստ ներուժ, մարդիկ, որոնք տարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել, հսկայական փորձառություն ունեն, շատ լավ պատկերացնում են կինոշուկայի տրամաբանությունը, ունեն միջազգային կապեր: Կարծում եմ` այս ծրագիրը  այդ ներուժը կապիտալիզացնելու առաջին քայլն է»,-շեշտեց նա:

Փոխնախարարը հավելեց, որ մշակվել է նաև հայկական կինոժառանգության պահպանման, թվային վերականգնման ու հանրայնացման ծրագիր, որի շրջանակում հաջորդ տարի տեղի կունենան ցուցահանդեսներ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում, Հոնկոնգի միջազգային կինոփառատոնում և Կոպենհագենի  «Cinemateket» կինոթատրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]