Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նավագնացության ընկերությունների (IRISL Group), E-Sail Shipping Company Ltd՝ դրանց չինական «դուստր» ընկերության, Իրանի Mahan Air ավիաընկերության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

Հաղորդագրության մեջ ասված Է, որ պատժամիջոցներ սահմանելու համար հիմք Է ծառայել այն, որ դրանք իրականացնում են փոխադրումներ՝ «կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ»: Բացի դրանից, ինչպես տեղեկացրել Է Պետդեպարտամենտը, պատժամիջոցների ներքո են հայտնվել Իրանի եւս ութ կառույցներ, որոնք «օգնել են մաքսանենգ ճանապարհով իրանական զենք հասցնելու Եմեն»:

Հաղորդագրության մեջ նշված Է, որ Mahan Air-ի «եւ վաճառքների գծով դրա երեք գործակալների» նկատմամբ պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում անմիջապես: Ինչ վերաբերում Է IRISL-ին եւ E-Sail Shipping Company-ին, ապա Պետդեպն «Իրան հումանիտար ապրանքներ արտահանողներին բավականաչափ ժամանակ» Է տրամադրում «առաքման այընտրական եղանակներ գտնելու համար», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]