Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ

Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՌՆԱ-ն` վկայակոչելով բժիշկներին:

Մինչ այդ հայտարարվել էր, որ զոհվել է վեց մարդ, տուժել`  345-ը, իսկ մի շարք բնակավայրերում գրանցվել են ավերածություններ:

5,9 մագնիտուդով երկրաշարժի ցնցումների էպիկենտրոնը Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կիլոմետր դեպի հարավ-արևելք է:  Եվրոպական սեյսմոլոգների տվյալներով` աղբյուրը 62 կիլոմետր խորություն ունի, իսկ իրանական սեյսմոլոգները հայտնել էին ութ կիլոմետրի մասին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ