Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն լսող վարորդին

Բաքվի ոստիկանները ձերբակալել են մեքենայում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի 
«Մի գնա»-ն լսող վարորդին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Բաքվի փողոցներում շրջող ավտոմեքենայի վարորդին, որը հայկական երաժշտություն է լսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս լուրն ակտիվորեն լուսաբանում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի ոստիկանությունը քաղաքացուն գտել է համացանցում տարածված տեսանյութի հետքերով: Համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներում ավտոմեքենայով շրջելիս լսում հայերեն երգ՝ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»-ն:

Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը  հետաքննել է այդ տեսանյութը, և հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել է վարորդի ինքնությունը ու նրան ձերբակալել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի ոստիկանությունը հետաքննություն է կատարում դեպքի մանրամասները պարզելու համար:

Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիս) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը, որ YouTube-ում ավելի քան 185 մլն դիտում ունի,  լայնորեն տարածում էր գտել նաև Թուրքիայի տարածքում: Ամիսներ շարունակ երգը պահպանել էր առաջատարի հորիզոնականը Թուրքիայում ամենաշատը փնտրված երգերի ցուցակում: Ուշագրավ է, որ անգամ թուրք երգիչները «Մի գնա»-ի երաժշտության ու գործիքավորման հիման վրա թուրքական երգ են գրել ու տեսահոլովակ նկարահանել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]