Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Միացյալ Թագավորություն
13:01, 21 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ։
Նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում