Էվո Մորալեսն առաջատարն Է Բոլիվիայի նախագահի ընտրություններում
09:53, 21 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն առաջատարն Է պետության ղեկավարի ընտրություններում, բայց առայժմ անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքում առաջին փուլում հաղթելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են այն տվյալները, որոնք հրապարակել Է հանրապետության Բարձրագույն ընտրական դատարանը ձայների 95 տոկոսի հաշվումից հետո:
Այդ տվյալների համաձայն՝ Մորալեսի օգտին քվեարկել Է ընտրողների 45,28 տոկոսը, նրա հիմնական մրցակցին՝ նախկին նախագահ Կառլոս Մեսային, պաշտպանել Է ընտրողների 38,16 տոկոսը:
Երրորդ տեղն զբաղեցնում Է Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունից թեկնածու Չի Յուն Չունգը՝ 8,77 տոկոս ձայներով:
Բոլիվիայում գործող օրենքների համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ Է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին կամ 40 տոկոսից ավելին պայմանով, որ մոտակա մրցակցի նկատմամբ առավելությունը կազմի ոչ պակաս քան 10 տոկոս: Եթե բարձրագույն պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը չհասնի այդ արդյունքին, քվեարկության երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերին 15-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում