Ժամանակակից ֆուտբոլը «սպանում է» ֆուտբոլիստներին. «Ռոմա»-ի մարզիչ
14:58, 19 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան դժգոհություն է հայտնել արդիական ֆուտբոլի վիճակից:
«Հիմա ֆուտբոլիստների վնասվածքները ինչպես ակումբներում, այնպես էլ հավաքականներում մեծ խնդիր է: : Ժամանակակից ֆուտբոլը «սպանում է» ֆուտբոլիստներին, քանի որ ֆիզիկապես հյուծում է նրանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մասնագետը:
Պաուլու Ֆոնսեկան «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին: Այժմ «գայլերը» մրցաշարային աղյուսակում 5-րդն են և ունեն 12 միավոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում