Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Մհեր Գրիգորյանը հերքում է գազի գնի հնարավոր բարձրացման մասին տեղեկությունները

Մհեր Գրիգորյանը հերքում է գազի գնի հնարավոր բարձրացման մասին 
տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե առաջիկայում գազի գինը 30 տոկոսով կբարձրանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետն այս մասին խոսեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ոչ, դա իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք հաջորդ տարի կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն ասաց՝ դեռ չի կարող պատասխանել, հուսով է, որ չի բարձրանա: Անդրադառնալով հարցին, թե երբ կավարտվեն գնի վերաբերյալ քննարկումները՝ Գրիգորյանը նշեց՝ իր կարծիքով մինչև տարեվերջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am