Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մեկնարկեց երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները

Մեկնարկեց  երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները

ԳՅՈՒՄՐԻ, 28  ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզում օգոստոսի 28-ին մեկնարկեց «Մինասի գույներով» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այն հնարավորություն կտա հայ և օտարերկրյա երիտասարդներին ճանաչել և արժևորել հայ մշակույթի գանձերը: Ակտիվ հանգիստը կուղեկցվի ստեղծագործական և մրցակցային բովանդակությամբ, երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում կմասնակցեն պլեներային դասերի, կնկարեն պատմության և մշակույթի հուշարձանները, ՀՀ բնությունն՝ իր բազմազանությամբ և գույներով, կայցելեն թանգարաններ, լավագույն վարպետների կողմից կստանան տեսական և գործնական գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում, կմշակեն համատեղ ծրագրեր: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի երիտասարդ արվեստագետների միջև կձևավորվի մրցակցային ոգի, հնարավորություն կընձեռվի միջազգային մակարդակով փորձի փոխանակման, նոր հմտությունների ձեռք բերման:

Օգոստոսի 28-31-ը Շիրակի մարզի Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում պլեները կհամախմբի 18-30 տարեկան 45 երիտասարդ արվեստագետների՝ ՀՀ ողջ տարածքից, Արցախի Հանրապետությունից, Վրաստանի Ջավախքի տարածաշրջանից և սփյուռքից:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am