Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի արտահերթ նիստ
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետարանում օգոստոսի 15-ին հրավիրվել է մարզի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կոտայքի մարզպետարանից, օրակարգում աշնանը Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք հրամանատարա-շտաբային զորավարժություններն են եղել ու դրանց ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների քննարկումը, մարզպետարան-համայնք-մարզային զինվորական կոմիսարիատ փոխգործակցության ամրապնդումը:
Նիստին ներկա են գտնվել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Հովհաննիսյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, մարզի ուժային կառույցների, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքների ու վարչական շրջանների ղեկավարներ:
Աշնանը նախատեսվող հրամանատարա-շտաբային զորավաժությունների մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ.Հովհաննիսյանը, որից հետո հարցեր են հնչել զեկուցողին:
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ պետք է անել առավելագույնը աշնանը նախատեսվող զորավարժությունների ընթացքում բարձր պատրաստվածություն ցուցաբերելու ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում