Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Սեպտեմբեր

Երևանի քաղաքապետը Վարչապետին ներկայացրեց մայրաքաղաքի աղբահանության հետ կապված խնդիրները


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի աղբահանության ոչ պատշաճ իրականացման պատճառ է դիտարկում այն, որ «Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մարությանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում:

«Սանիթեք» ընկերությունը չի կարողանում կատարել իր առջև դրված պարտականությունը: Քաղաքապետարանն իր պարտավորությունները միշտ կատարել է: Մեր պարտականությունների մեջ մտնում է գումար փոխանցելը և իրավիճակը վերահսկելը: Փոխանցման ենթակա գումարը միշտ մի կողմ է դրված եղել և ժամացույցի պես փոխանցվել է»,- ասաց Մարությանը:

Հայկ Մարությանը նշեց, որ այն պայմանագիրը, որը կնքվել է երկու կողմերի միջև, փոխադարձ ձեռնտու է եղել:

«Պայմանագրերը նորմալ են կնքված, քաղաքապետարանի համար լավ պայմանագիր է, նաև «Սանիթեք»-ի համար է լավ, եթե կատարում են իրենց պարտականությունները: Հավասարակշված պայմանագիր է»,- նշեց քաղաքապետը:

Երևանի քաղաքապետի խոսքով` ընկերությունը ձախողման օբյեկտիվ պատճառներից մեկն այն է, որ, ըստ իրեն, այդ ընկերությունը լավ չի տիրապետում ոլորտին: Պատճառներից մեկն էլ այն է, որ ընկերությանը պատկանող շարժակազմը շարքից դուրս է եկել:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ