Սոցիալական հարցեր

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

1 րոպեի ընթերցում

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ԱՍՀ նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նշելով, որ միաժամանակ նպաստի նշանակման դիմումները կընդունվեն բացառապես առցանց եղանակով՝ e-social.am հարթակի միջոցով․ բացառություն կկազմեն օրենքով նախատեսված որոշ դեպքերը։

Գերատեսչությունից ավելացնում են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև երեխայի մեկ տարին լրանալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում