Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԱՄՆ-ը մտադիր Է 500 զինծառայողներ ուղարկել Սաուդյան Արաբիայի ռազմակայան. CNN

ԱՄՆ-ը մտադիր Է 500 զինծառայողներ ուղարկել Սաուդյան Արաբիայի ռազմակայան. CNN

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտադիր Է 500 զինծառայողներ ուղարկել արքայազն Սուլթանի ռազմակայան, որը գտնվում Է Էր Ռիադից դեպի արեւելք, Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին: Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական շրջանակների աբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի զինվորականների եւ տեխնիկական անձնակազմի ոչ մեծ զորակազմն արդեն ժամանել Է ռազմակայան, որպեսզի այն նախապատրաստի Patriot զենիթահրթիռային համալիրների ժամանմանը: Նաեւ կատարվում Է օդաթռիչքարանի եւ թռիչքա-վայրԷջքային գոտու կատարելագործման աշխատանք: Նշվում Է, որ ԱՄՆ-ն ընտրել Է հենց այդ ավիաբազան, քանի որ, ըստ ամերիկյան գնահատումների՝ այն դժվարամատչելի Է իրանական հրթիռների համար:

Ամերիկացի զինվորականները պլանավորում են այն օգտագործել իրենց կործանիչների, մասնավորապես, F-22-ների համար: Այդ քայլը Մերձավոր Արեւելք հազար զինծառայողների տեղավախման՝ ԱՄՆ-ի պլանի մի մասն Է, որին հունիսին հավանություն Է տվել այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը, ճշտել Է հեռուստաալիքը: Սպասվում Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնական ծանուցումը կստանա հաջորդ շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am