Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Զախարովան սադրանք Է համարել արմատականների անկարգությունները Թբիլիսիում

Զախարովան սադրանք Է համարել արմատականների անկարգությունները Թբիլիսիում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատականների կողմից Թբիլիսիում կազմակերպված անկարգությունները սադրանք Էր, որը կվնասի հենց Վրաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին Facebook-ի իր Էջում գրել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես հաճախ եմ հարցնում Վրաստանում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին եւ նրանց արյունակիցներին՝ ռուսաստանցիների համար որքանով Է անվտանգ վրացական նավահանգիստներ ուղեւորվելը: Պատասխանը միշտ Էլ մեկն Է՝ 100 տոկոսով անվտանգ Է,-նշել Է նա:-Այ՛ո, մենք երեկ տեսանք այս մղձավանջային, ի դեպ, տուրիստական սեզոնի թեժ շրջանում սարքված սադրանքը: Այժմ Վրաստանում որեւԷ մեկը կարո՞ղ Է երաշխավորել, որ սադրիչների կողմից բորբոքված ամբոխը չի նետվի ավերելու հյուրանոցները: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հեղեղված Է ԶԼՄ-ների հարցերով՝ ինչ հանձնարարականներ կան ռուսաստանցիների կողմից Վրաստան այցելության վերաբերյալ»: «Անձամբ ինձ համար եզրակացությունը վշտալի Է՝ երեկվա ջարդերը ամենից ավելի մեծ վնաս հասցրեցին հենց Վրաստանին»,-հավելել Է դիվանագետը: Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսատեցության սադրանք Է որակել հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները:

«Այն ամենը, ինչ երեկ տեղի ունեցավ Վրաստանում, ոչ այլ ինչ Է, քան ռուսատեցության սադրանք: Իհարկե, չի կարող մեր խիստ անհանգստությունը չառաջանցնել այն փաստը, որ ագրեսիվ դրսեւորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»,-ասել Է Պեսկովը: Միչ այդ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել Է, որ Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: «Դա մեկ անգամ եւս ցույց Է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել Է ռուս բարձրաստիճան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել Է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am