ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանիիշխանությունները նշել են, որ վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չենպատրաստվում օգտագործել նոր վարկային միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:
ՎՄ-ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականությանամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը,մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը: Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների ևսոցիալական ծախսերի խթանումն ապահովող պայմաններ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիսժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆդոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս): Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:
Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելուջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝մասնավորապես կառավարման և գործարար միջավայրի բարելավմանը:
Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական և ֆինանսականկայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար կառուցվածքայինբարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքըսկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգայինպահուստները գնահատվում են համարժեք: Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված և ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելովանհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար: Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն և ներառականտնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերիցապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքներիև սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք էուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղվածմիջոցառումներով: Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկայինքաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելիզարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռականիրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավորհատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու և դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման և աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:
Չնայած աստիճանական բարելավմանը՝ աղքատությունը և գործազրկությունը համեմատաբար բարձր են մնում, ինչը արտագաղթի է հանգեցնում և կրճատում աշխատուժը: Այս պայմաններում, 2018 թ. խաղաղ քաղաքական անցումից հետո իշխանության եկած նորաստեղծ կառավարությունը 2019 թ. փետրվարին մեկնարկեց հնգամյա տնտեսական ծրագիր: Այս վճռական պահը Հայաստանի համար նոր հնարավորություն էր ստեղծում օլիգարխիկ տնտեսական համակարգի և կոռուպցիայիդեմ պայքարելու համար:
Կառավարության ծրագիրը կենտրոնացած է կառուցվածքային բարեփոխումները շարունակելու վրա՝ լայնահենք ներառական աճ գեներացնելու և մակրոտնտեսական կայունությունըպահպանելու համար: Այս ծրագրի իրականացումն ապահովելու համար իշխանությունները դիմել են Հիմնադրամ՝ Վարկային Միջոց ստանալու խնդրանքով: Ծրագրի ամփոփում Կառավարության 2019-23 թթ. ծրագիրը, ինչի իրականացման համար առկա է ՎՄ-ի օժանդակությունը, նպատակունի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և խթանել ավելի բարձր և ընդգրկուն տնտեսական աճ: Այնհիմնված է չորս հենասյուների վրա. 1) պարտքի կայունության ապահովման համար ֆիսկալ կանոնով հարկաբյուջետային քաղաքականության խարսխում և գերակա (սոցիալական և կապիտալ) ծախսերի համարնպաստավոր միջավայրի ստեղծում, 2) դրամավարկային քաղաքականության շրջանակի հետագա ամրապնդումև փոխարժեքի ճկուն համակարգի ապահովում, 3) ֆինանսական համակարգի պաշտպանություն և ֆինանսականմիջոցների հասանելիության բարելավում, և 4) կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթի իրականացում՝ նորովի շեշտադրելով ներառականության և կառավարման խնդիրների կարևորությունը: Բյուջեի համախմբման համար բարենպաստ աճի խթանում. Նոր ՎՄ-ն նեցուկ կլինի իշխանությունների՝բյուջեի համախմբման խելամիտ և ֆիսկալ կանոնով առաջնորդվող ծրագրին՝ կառավարության պարտքըմիջնաժամկետում ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի ցածր մակարդակի բերելու համար: Դա կուղեկցվի եկամուտներիհամախմբմանն ուղղված ուժեղ ջանքերով, որը հարկավոր միջավայր կստեղծի աճին նպաստողենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար:
Բացի այդ, իշխանությունների հարկային բարեփոխումների ծրագրերը կուղեկցվեն ակնկալվող եկամտային թերհավաքագրումների ազդեցությունը չեզոքացնող տոկուն միջոցառումներ ձեռնարկելով և հարկային համակարգն առավել առաջադեմ դարձնելուն զուգընթաց՝ չունևոր խավի համար ավելի նպատակային քաղաքականություն իրականացնելով: Միևնույն ժամանակ, կառուցվածքային հարկաբյուջետային բարեփոխումները նպատակ ունեն ամրապնդել պետական ֆինանսական կառավարումը՝ ֆիսկալ կարգապահության ամրապնդումը և էական ծախսումները, այդ թվում՝օտարերկրյա ֆինանսավորվող կապիտալ ծախսերը պաշտպանելու համար: Տոկունության ավելացում և ֆինանսական հատվածի խորացում.
Ելնելով ՀՀ Ֆինանսական հատվածի 2018 թ. գնահատման ծրագրի տրամաբանությունից՝ ՀՀ կենտրոնական բանկը նպատակ ունի 1) պահպանելֆինանսական կայունությունը` բարելավելով ռիսկի վրա հիմնված վերահսկողության քաղաքականությունը, 2) ուժգնացնել մակրոպրուդենցիալ միջոցառումները՝ դոլարայնացման բարձր մակարդակի պայմաններում, 3)բարձրացնել բանկերի արտարժութային իրացվելիության թափարգելները (բուֆերներ), և 4) շարունակելզարգացնել կապիտալի շուկան՝ երկարաժամկետ ներքին կապիտալի աճող առաջարկը մոբիլիզացնելու և դրանով իսկ տնտեսական զարգացումները ֆինանսավորելու և այն դեպի տնտեսություն մղելու համար: Կառուցվածքային բարեփոխումների աշխուժացում. Նոր ծրագիրը նպատակ ունի օգնելիշխանություններին 1) ուժեղացնելու կառավարումը և հաստատությունները, ինչը վաղեմի խնդիր է, 2)բարելավելու գործարար միջավայրը՝ ներդրումների ներգրավման առավել ներառական ու երկարատև աճիհամար, և 3) բարելավել սոցիալական ապահովության ցանցերի ծրագրերը` բնակչության առավել խոցելի շերտերի համար ավելի լավ կրթություն և առողջապահական ծառայություններ մատուցելու համար:
Աղյուսակ 1. Հայաստան. տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ, 2016-23 |
||||||||
2016 |
2017 |
2018 |
2019 |
2020 |
2021 |
2022 |
2023 |
|
Փաստ. |
Փաստ. |
Փաստ. |
Կանխատես. |
|||||
Ազգային եկամուտ և գներ |
||||||||
Իրական ՀՆԱ (տոկոս. փոփոխ.) |
0.2 |
7.5 |
5.2 |
4.6 |
4.5 |
4.5 |
4.5 |
4.5 |
Վերջնական սպառման ծախսեր. Նպաստումը աճին |
-0.9 |
7.4 |
2.7 |
3.3 |
3.4 |
2.7 |
3.5 |
2.1 |
Համախառն հիմնական կապիտալի ձևավորում.Նպաստումը աճին |
-2.4 |
1.5 |
0.8 |
6.8 |
4.6 |
5.0 |
4.2 |
3.1 |
Փոփոխություն պաշարներում. Նպաստումը աճին |
0.7 |
1.1 |
4.0 |
-4.6 |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 |
Ապրանքների և ծառայությունների զուտ արտահանում. Նպաստումը աճին |
3.1 |
-1.2 |
-1.8 |
-1.2 |
-3.4 |
-3.1 |
-3.2 |
-0.6 |
Համախառն ներքին արդյունք (մլրդ դրամ) |
5,067 |
5,569 |
6,003 |
6,549 |
7,102 |
7,745 |
8,437 |
9,169 |
Համախառն ներքին արդյունք՝ մեկ շնչին ընկնող(ԱՄՆ դոլարով) |
3,524 |
3,872 |
4,186 |
4,533 |
4,764 |
5,068 |
5,386 |
5,710 |
ՍԳԻ (ժամ-շրջանի միջին, տոկոս. փոփոխ.) |
-1.4 |
1.0 |
2.5 |
2.1 |
3.0 |
3.7 |
4.0 |
4.1 |
ՍԳԻ (ժամ-շրջանի վերջ, տոկոս. փոփոխ.) |
-1.1 |
2.6 |
1.8 |
2.5 |
3.3 |
3.8 |
4.1 |
4.3 |
ՀՆԱ դեֆլյատոր (տոկոս. փոփոխ.) |
0.3 |
2.2 |
2.5 |
4.3 |
3.8 |
4.4 |
4.2 |
4.0 |
Գործազրկ. մակարդակ (տոկոս) |
20.2 |
18.6 |
18.1 |
17.9 |
17.7 |
17.8 |
17.7 |
17.6 |
Ներդրումներ և խնայողություն (ՀՆԱ-ի տոկոս) |
||||||||
Ներդրումներ |
18.0 |
19.0 |
22.4 |
23.6 |
24.1 |
24.4 |
24.9 |
25.6 |
Ազգային խնայողություններ |
15.8 |
16.6 |
13.3 |
16.3 |
16.8 |
17.5 |
18.4 |
19.4 |
Փող և վարկ (ժամ-շրջանի վերջ) |
||||||||
Պահուստային փող (տոկոս. փոփոխ.) |
13.1 |
-1.0 |
17.8 |
9.0 |
9.5 |
8.5 |
8.5 |
8.5 |
Դրամական զանգված (տոկոս. փոփոխ.) |
16.6 |
17.7 |
8.1 |
7.0 |
9.5 |
8.5 |
8.5 |
8.5 |
Մասնավոր հատվածի վարկ. աճ (տոկոս. փոփոխ.) |
14.4 |
16.9 |
16.4 |
16.0 |
15.5 |
13.0 |
12.5 |
11.0 |
Կառավարության գործառնություններ (ՀՆԱ-ի տոկոս) |
||||||||
Եկամուտ և դրամաշնորհ |
21.4 |
21.2 |
21.7 |
22.6 |
22.8 |
22.8 |
22.9 |
23.2 |
որից՝ հարկային եկամուտ |
20.1 |
20.2 |
20.6 |
21.0 |
21.3 |
21.5 |
21.7 |
21.9 |
Ծախսեր |
27.0 |
26.0 |
23.5 |
25.2 |
24.9 |
24.7 |
24.7 |
25.0 |
Ընդհանուր հաշվեկշիռ՝ կանխիկ հիմքով |
-5.6 |
-4.8 |
-1.8 |
-2.5 |
-2.1 |
-1.9 |
-1.8 |
-1.8 |
Պետական և պետականորեն երաշխավորված (ՊՊԵ) պարտք |
56.7 |
58.9 |
55.8 |
54.6 |
53.7 |
52.3 |
51.1 |
50.1 |
Կառավարության ՊՊԵ պարտք (տոկոս) |
52.0 |
53.7 |
51.4 |
51.0 |
50.8 |
50.2 |
49.5 |
49.0 |
Արտարժութային պարտքի մասնաբաժին (տոկոս) |
80.9 |
81.1 |
77.5 |
77.6 |
76.5 |
75.4 |
73.9 |
74.3 |
Արտաքին հատված |
||||||||
Ապրանքների և ծառայությունների արտահանում (մլն ԱՄՆ դոլար) |
3,500 |
4,307 |
4,669 |
5,074 |
5,361 |
5,744 |
6,137 |
6,625 |
Ապրանքների և ծառայությունների ներմուծում (մլն ԱՄՆ դոլար) |
-4,516 |
-5,710 |
-6,583 |
-7,132 |
-7,467 |
-7,892 |
-8,371 |
-8,875 |
Ապրանքների և ծառայությունների արտահանում(տոկոս. փոփոխ.) |
11.6 |
23.0 |
8.4 |
8.7 |
5.7 |
7.2 |
6.8 |
7.9 |
Ապրանքների և ծառայությունների ներմուծում(տոկոս. փոփոխ.) |
2.2 |
26.4 |
15.3 |
8.3 |
4.7 |
5.7 |
6.1 |
6.0 |
Ընթացիկ հաշվի մնացորդ (ՀՆԱ-ի տոկոս) |
-2.3 |
-2.4 |
-9.1 |
-7.3 |
-7.3 |
-6.9 |
-6.5 |
-6.2 |
ՕՈւՆ (զուտ, մլն ԱՄՆ դոլար) |
272 |
228 |
266 |
296 |
318 |
346 |
376 |
407 |
Համախառն միջ. պահուստներ (մլն ԱՄՆ դոլար) |
2,204 |
2,314 |
2,249 |
2,284 |
2,373 |
2,418 |
2,468 |
2,633 |
Ներմուծման ծածկույթ 1/ |
4.6 |
4.2 |
3.8 |
3.7 |
3.8 |
3.5 |
3.3 |
3.4 |
Ժամ-շրջանի վերջի փոխարժեք (ՀՀ դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) |
484 |
484 |
484 |
… |
… |
… |
… |
… |
Միջին փոխարժեք (ՀՀ դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց) |
480 |
483 |
483 |
… |
… |
… |
… |
… |
Աղբյուրներ՝ ՀՀ իշխանություններ և ԱՄՀ գնահատումներ ու կանխատեսումներ: |
||||||||
1/ Համախառն միջազգային պահուստներ՝ ըստ ապրանքների և ծառայությունների ներմուծման հաջորդ տարվա ամիսների, ներառյալ՝ ՓՀԻ պաշարները: |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում