Սահակաշվիլին չաչայի արտադրության գործարան Է բացել ԱՄՆ-ում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել Է չաչայի արտադրության David’s Distillery գործարանը: Facrbook-ի իր Էջում Միխեիլ Սահակաշվիլին հրապարակել Է գործարանի բացման տեսագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Գործարանի սեփականատեր Դավիթ Ցկիպուրիշվիլին ասում Է, որ միեւնույն ժամանակ դա կլինի վրացիների հայրենակցական միության հավաքատեղի: Վրացական չաչան Միացյալ Նահանգների շուկայի համար կպատրաստվի կալիֆոռնիական խաղողից: Գործարանը կարող Է օրական մի քանի տոննա չաչա օղի արտադրել Գործարանի բացմանը եկել Էին Ամերիկայում բնակվող վրացիներ: Նրանց առջեւ իր ելույթում Սահակաշվիլին Վրաստանն անվանել Է «խոհարարական գերտերություն»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում