Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ

Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության մի շարք աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվեց մարդու պապիլոմա վիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ միջոցառմամբ իրենք ցանկանում են ցույց տալ, որ պատվաստումն անվտանգ է, կարևոր և միտված է պաշտպանելու հիվանդությունից, որն ապագայում հնարավոր է խլի մեր, մեր հարազատների կամ մեր ընտանիքի անդամների կյանքը:

Մինչ պատվաստումը նախարարը և աշխատակիցները ջերմաչափվեցին: «Պատվաստանյութի ջերմային ռեժիմը պահպանված է, և այն աշխարհի լավագույն  արտադրողի արտադրությամբ պատվաստանյութն է»,-ասաց Թորոսյանը պատվաստումը ստանալուց առաջ, հիշեցնելով, որ նույն  պատվաստումը ստացել է նաև  կինը, ինչպես նաև  նախարարության աշխատակիցների շատերի 13-ամյա աղջիկները:

Նախարարը ևս մեկ անգամ կարևորելով պատվաստման դերը, ընդգծեց, որ արգանդի պարանոցի քաղցկեղից Հայաստանում մահանում է տարեկան մոտ 120 կին։ «Պատվաստումը ներդնելով մենք ձգտելու ենք հասնել զրոյական ցուցանիշի մոտակա տասը տարիների ընթացքում: Պատվաստումները կյանքեր են փրկում»,-«ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ավարտին ասաց առողջապահության նախարարը:

Գարդասիլը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պապիլոմա վիրուսի կանխարգելմանն ուղղված երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն բացառապես անվտանգ է, քանի որ իր բաղադրության մեջ չի պարունակում կենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է մկանային ներարկման միջոցով։ Դեղամիջոցը առողջապահական շուկայում հասանելի է «Gardasil 4» ապրանքանշային անվանմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am