Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մինչեւ հինգ տարեկան երեխաները չպետք Է օրական մեկ ժամից ավելի անցկացնեն Էկրանի առջեւ. ԱՀԿ

Մինչեւ հինգ տարեկան երեխաները չպետք Է օրական մեկ ժամից ավելի անցկացնեն Էկրանի առջեւ. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջպապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 24-ին հրապարակել Է մինչեւ հինգ տարեկան երեխաների համար ֆիզիկական ակտիվության հրահանգ: Ինչպես նշված Է կազմակերպության կայքում զետեղված փաստաթղթում, երեխաներն այդ տարիքում պետք Է օրական մեկ ժամից ոչ ավելի անցկացնեն հեռուստացույցների, համակարգիչների եւ այլ սարքերի Էկրանների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Էկրանի առջեւ պասսիվ անցկացված ժամանակը չպետք Է գերազանցի մեկ ժամը, որքան քիչ, այնքան լավ»,- ասված Է փաստաթղթում: Ըստ որում նշվում Է, որ եթե երեխան գտնվում Է Էկրանի առջեւ, ապա արժե նրան ուղղորդել վերապատմելու տեղի ունեցող իրադարձությունները:

Բացի դրանից, կազմակերպությունում խորհուրդ են տալիս երեխաներին չսահմանափակել մեկ ժամից ավելի անընդհատ շարժման հարցում, ըստ որում երեխան պետք Է օրական առնվազն երեք ժամ անցկացնի ֆիզիկական ակտիվության տարբեր ձեւերով:

Մնչեւ հինգ տարեկան երեխաների համար քնի հանձնարարվող տեւողությունը պետք Է կազմի 10 – 13 ժամ: Մանկության վաղ փուլն արագ զարգացման շրջանն Է, երբ ընտանիքի կյանքի ոճը պետք Է հարմարեցվի (երեխաների) առողջության ցուցանիշների բարելավման համար»,- մեկնաբանել Է հանձնարարականները կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am