Մոգերինին բացառել է Լիբիայում իրադրության կարգավորումը ռազմական ճանապարհով
19:43, 16 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, քանի որ պատերազմի շարունակությունը կհանգեցնի ավելի մեծ տառապանքների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Եթե պատերազմը շարունակվի, դա միայն կհանգեցնի ավելի մեծ տառապանքների: Եթե որևէ կողմ հասնի ռազմական հաղթանակի, տանուլ կտան բոլորը»,- Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Մոգերինին:
Նա կոչ է արել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը, բացել հումանիտար միջանցքներն ու հաշտություն կնքել: ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով՝ Լիբիայի համար ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ելքը խնդրի խաղաղ, բանակցային կարգավորումն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում