Մոգերինին բացառել է Լիբիայում իրադրության կարգավորումը ռազմական ճանապարհով

19:43, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, քանի որ պատերազմի շարունակությունը կհանգեցնի ավելի մեծ տառապանքների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եթե պատերազմը շարունակվի, դա միայն կհանգեցնի ավելի մեծ տառապանքների: Եթե որևէ կողմ հասնի ռազմական հաղթանակի, տանուլ կտան բոլորը»,- Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Մոգերինին:

Նա կոչ է արել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը, բացել հումանիտար միջանցքներն ու հաշտություն կնքել: ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով՝ Լիբիայի  համար ստեղծված ճգնաժամից դուրս գալու միակ ելքը խնդրի խաղաղ, բանակցային կարգավորումն է:


© 2009 ARMENPRESS.am