Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահն առաջակում է թանկարժեք իրերի վաճառքով զբաղվողներին թույլ տալ գործել շրջանառության հարկման դաշտում

ՓՄՁ ասոցիացիայի փոխնախագահն առաջակում  է թանկարժեք իրերի վաճառքով 
զբաղվողներին թույլ տալ գործել շրջանառության հարկման դաշտում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողները Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով այլևս չեն կարող գործել արտոնագրային հարկման դաշտում: Փոքր և միջին ձեռնարկատերերի համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանն առաջարկում է թույլ տալ դրանց գործել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանն ասաց Ավագյանը:

« Հարկային օրենսգրքի փաստաթուղթն իր առաջ խնդիր է դրել հարկային ռեժիմները կրճատել, մասնավորապես արտոնագրային վճարը վերացնել: Մենք ունենք ՓՄՁ-ների մի խոշոր խումբ, որոնք զբաղվում են թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով, մասնավորապես ոսկու շուկայում գործունեության ծավալող տնտեսվարողները: Հաշվի առնելով, որ հումքից սկսած մինչ պատրաստի արտադրանքի շուկան այդքան էլ հստակ չէ, նրանց համար սահմանվել էր արտոնագրային վճար: Այս պահին ոսկու շուկաներում գործող տնտեսվարողները վճարում են հաստատագրված վճար` արտոնագրային հարկ՝ իրենց զբաղեցրած վաճառասեղաններից: Հիմա, երբ այդ հարկատեսակը հանվում է, այդ խնդրին ենք առնչվում, որին առնչվել են 2014-2015թթ, քանի որ նրանք վաճառում են թանկարժեք իրեր և նրանց շրջանառությունը շատ արագ մոտենում է 115 մլն դրամի շեմին, և նրանք հայտնվում են ավելացված արժեքի հարկի դաշտում»,-ասաց Ավագյանը:

Նա նշեց, որ առաջարկում են, որ տվյալ ոլորտին թույլ տան աշխատել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: Նրա խոսքով՝ ոսկու շուկայում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ գործակալական եկամուտ է լինում, այսինքն` վաճառողը ոսկերչին կարող է պատվեր տալ և իրար հետ հավաքական մեկ ապրանք ունենան,և արդյունքում իր եկամուտը լինի այդ գործակալական միջնորդական վճարը: Ավագյանը նկատեց, որ շրջանառության հարկի ռեժիմը թույլ չի տալիս հարկել գործակալական վճարը, այլ շրջանառություն է դիտվում զարդի վաճառքը: Նա կարգավորման կարիք տեսավ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am